ՀԱՅԵՐԵՆ

| |
Автор: Super User

Рейтинг:  0 / 5

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

ՇՆՈՐՀԱՎՈՐ VIPP!

2008թ, Հունիսի 5-ին. Աբովյան քաղաքում սռեղծվեց մի փոքրիկ, բայց ինքնուրույն ամսաթերթ VIP–Персона, որը այսօր տոնում է հիմնադրման 10- ամյան Այս ամսաթերթը տարբերվում էր նրանով, որ հրապարակվում է ռուսերեն լեզվով:  Բայց դա թերթի միակ առանձնահատկությունը չէ: Ամսագրի գլխավոր խմբագիր Գալինա Հայրապետովան բոլոր կազմակերպչական և խմբագրական աշխատանքները ղեկավարում է անվասայլակից: Առողջական խնդիրները և շարժման սահմանափակումները չխանգարեցին այդ նպատակասլաց  ու աշխատասեր կնոջը իր սեփական ուժերով ստեղծել և պարբերաբար հրապարակել իր սեփական թերթը՝ թերթ, որն ունի իր ուրույն ձեռագիրը և մեր իրականությանը նայում է իր տեսակետից ու յուրահատուկ կերպով ներկայացնում ամեն ինչ:

Թերթում բարձրացվում են մարդուն, երկրին,  հասարակությանը վերաբերվող հարցեր՝ ոչ թե քննադատելու ու փնովելու, այլ խնդիրներին կառուցողական ձևով վերաբերվելու համար, երկիրը, նրան քաղաքացուն սիրով և սրտացավությամբ ավելի լավ տեսնելու ցանկությամբ:

VIP –Персона թերթում աշխատել ու աշխատում է փոքր, բայց համերաշխ խումբ:

Գլխավոր խմբագիր Գալինա Հայրապետովայի օգնական, թերթի աշխատակից Անահիտ Խաչատրյանը մի քանի տարի առաջ մահացավ ավտովթարից: Սա հարված էր նաև թերթի համար:  Բայց չնայած դրան ու տարատեսակ խնդիրներին թերթը չդադարեց գոյություն ունենալ, այլ անցավ համացանցի տիրույթ: Հիմա գործում է նաև թերթի պաշտոնական կայքը  http://www.gazetavipp.hc.am/

Շնորհավորում եմ թերթի /միաժամանակ նաև խմբագիր Գալինա Հայրապետովայի/ ծննդյան տարեդարձը, մաղթելով նորանոր հաջողություններ ու մեծ բարձրունքներ:

Շուշան Միքայելյան - կամավոր, օգնական

Comments: