Независимая газета!

Абовян.Новости Армении
gazetavipp@hc.am

Звоните нам  +37495650502

ՀԱՅԵՐԵՆ

| |
Автор: Super User
Просмотров: 872
Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

На изображении может находиться: Гегам Багдасарян, сидит и на улице

ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ

ցանկացած իրավիճակի գնահատման ժամանակ ելնել այն տխուր իրողությունից, որ ապրում ենք տեղեկատվական երկու պատերազմների պայմաններում։ Առաջներում միայն հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմն էր, իսկ հիմա դրան ավելացել է ներքին տեղեկատվական պատերազմը, որն ավելի դաժան ու ավելի լկտի է, բացի դրանից՝ նախորդների կողմից այս մի ճակատում անհամեմատ մեծ ռեսուրսներ են նետված՝ մարդկային և ֆինանսական։ Ավելին, տեղեկատվական առաջին ճակատից՝ հայ-ադրբեջանական ճակատից «մատեան գունդը», փղերը տեղափոխվել են 2-րդ ճակատ՝ թուլացնելով առաջին ճակատը (պատմությունը դեռ սրա անողոք գնահատականը կտա)։ ՀՀ նոր իշխանությունների համար երկուսն էլ պարտադրված պատերազմներ են։ Այս պայմաններում աշխատելն ահավոր դժվար է, նաև հնարավոր չէ լիովին անտեսել տեղեկատվական-պատերազմական այս վիճակը և ընդհանրապես «մարտը չընդունելը» կամ գոնե չհակազդելը, բայց մեկ է՝ շեշտը պիտի դրվի խելամիտ-հնարամիտ տեղեկատվական քաղաքականություն վարելու վրա։ Ու ամենակարևորը՝ միայն տքնաջան աշխատանքն ու իրական, աննախադեպ բարեփոխումները կարող են երկիրը դուրս բերել ճակատային տրամաբանությունից։ Պատկերացնում եմ, թե նոր իշխանության ու հանրության առողջ հատվածի համար ինչքան դժվար է լինելու դա, բայց այլընտրանք չկա՝ ՊԻՏԻ կարողանանք։

Гегам Багдасарян, на странице Фейсбук.

Comments:

Copyright © 2019, VIP-персона!. All Rights Reserved.

Design by: DiabloDesign.eu