Это было

| |
Автор: Super User
Просмотров: 208

Рейтинг:  0 / 5

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Дорогие наши читатели, мы продолжаем рубрику «Как это было», на сей раз на армянском. Эти материалы нам были присланы в 2012 году. У нас тогда еще выходил печатный вариант газеты, однако материалы, а их более 6, не пошли, из всех мы опубликовали лишь один, здесь вы его также прочтете, но чуть позже. А пока эти. Но они не были опубликованы не, потому что нельзя, а потому что показались нам не совершенными еще и тенденциозными…Впрочем, вот краткая переписка нас с автором… «Здравствуйте Инга, мы получили ваши материалы! К сожалению, после просмотра, мы вынуждены вам сообщить, что присланный вами на конкурс, рассказ о себе, не соответствует журналистки требованиям и нормам, над вашем стилем ещё надо работать и работать. Если у вас есть другой, пришлите…. Инга, дорогая, вот в этом ваша проблема, что вы считаете что уже всему научились? Если как вы пишите отлично владеете русским, почему не отвечаете также нам по русский? Пришлите материал по-русски, а мы посмотрим!...» Сейчас автор, конечно, значительно вырос и публикуется в таких изданиях как Lragir и Аrmnus Мы поздравляем Ингу и желаем ей успеха…

Ապագա նախագահից առողջություն եմ ակնկալում
<Էլի էս անիմաստ ընտրությունները…> Յուրաքանչյուր ընտրությունից առաջ գրեթե ամեն տեղ և ամենուրեք  մարդկանց կողմից այս արտահայտությունն ենք լսում:Ինչու է այսպես պատահում, որ Հայաստանում վերջին տարիներին  մարդիկ  չկամությամբ ու ափսոսանքով են սպասում ընտրություններին: Ինչու այլ երկրների նման մեր հանրապետությունում էլ ընտրությունները տոնի չեն վերածվում: Շատերը կանխատեսում են ընտրությունների ընթացքը, ոմանք էլ նախօրոք վախենում ընտրության ավարտին հաջորդող օրերից: Ի վերջո, հաշված օրերից հետո երկրի նախագահ ենք ընտրելու… այնպիսի նախագահ, որից, որքան մտածեցի, պետք է թերևս, ակնկալենք,<առողջություն>:Ինչու առողջություն… քանզի…
1 Աշխատատաեղեր չեն ստեղծվում, ստեղծվելիս էլ աշխատողները հարևան-բարեկամ ու խնամի են:
2 Սփյուռքահայ մեր հայրենակիցների մեծ մասը երկիրս վերադառնալու ցանկություն անգամ չունեն…օտար երկրում օրենքը հավասար է և նրանց գնահատում են ըստ արժանիքի և ոչ կուսակցական կամ խնամիական պատկանելիության:
3 Խոսքի ազատությունը սահմանափակ է, աշխատանքից կամ աշխատանքային պայմաններից դժգոհ քաղաքացին եթե հանդգնի ու պահանջներ ներկայացնի, կզրկվի աշխատանքից, իսկ այդ աշխատանքը չի վերականգնվի, որովհետև վերևներում էլի խնամի ու բարեկամ են:
4 Երկրիս քաղաքացիները հավասար իրավունքներ չունեն:Պետության համար աշխատող քաղաքացին, ով ոչ մի սեփականություն չունի, պետության կողմից արտոնյալ պայմաններով ապահովված չի:Նա չի կարող օգտվել ոչ մի արտոնությունից, եթե վերջինիս անձնագրում հաշվառվածի փոխարեն  գրված է փաստացի գրանցում:
5 Գյուղացին էլ դժգոհ է վարկային բարձր տոկոսադրույքներց/Ի դեպ, ոչ միայն գյուղացիները/: 
Շատ են խնդիրները, ուստի հերթական ընտրության նախաշեմին ապագա նախագահից  <քաղաքացիներիս համար <առողջություն> եմ ակնկալում` այս  և այլ խնդիրների պայմաններում չխելագարվելու և, երկրիցս չփախնելու համար:
Եվ վերջում, շատ եմ ուզում, որ Հայաստանում <Ֆայլա բազարները> վերանան:
 
Երիտասարդները օրվա հացի հույսով
Կարծում եմ, Հայաստանում չկա քաղաքային մի բնակավայր, որը չունենա այսպես ասած <Ֆայլա բազար>: Ֆայլաբազարը վայր է, որտեղ հավաքվում են գործազուրկ մարդիկ` սպասելով և հուսալով, որ մի մեծահարուստ կգա ու փողի դեմաց, երբեմն, նաև, ուղղակի օրվա հացի,իրեն կտա օրվա աշխատանք:Ֆայլաբազարների գորության մասին բազմիցս եմ գրել, բայց ամեն անգամ այնտեղ հավաքված մեծաթիվ մարդկանց տեսնելով` հույսս չեմ կորցնում, որ մի օր դրանք կվերանան: Կվերանան` ոչ թե գործազուրկ քաղաքացիների վերջին հույսը մարելով, այլ նրանց համար քաղաքակիրթ երկրներին վայել աշխատատաեղեր ստեղծելու հետևանքով:Հրազդանի <Ֆայլաբազարն> իր մշտական անդամներն ունի:Սեզոնը բացվելուն պես նրանք ամեն օր առավոտ կանուխ գալիս են ու սպասում հերթական մեծահարուստին:Վճարվում են օրական 2000-8000դրամի չափով` դրա դիմաց կատարելով ամենատարբեր աշխատանքներ, բայց աշխատանք միշտ չի լինում.
<Ամենատարբեր աշխատանքներ ենք կատարում` հարուստի բակի ձյունն  ենք մաքրում, ծառ ենք տնկում, բոստան ենք մշակում, քար ու ցեմենտ ենք թափում, կահույք ենք տեղափոխում, մի խոսքով, երկու կոպեկի համար ամեն ինչ էլ անում ենք>,-պատմում է զրուցակիցս:
Հրազդանի <Ֆայլաբազարի> աշխատակիցները ամենատարբեր խառնվածքի ու տարիքի մարդիկ են: Նրանց մեջ կան նաև 25-30 տարեկան երիտասարդներ.
<Լավ կյանքից չէ, որ գալիս ենք էստեղ, տանում են, աշխատացնում, շատ վախտ փող էլ չեն տալիս, մի կտոր հաց են տալիս ու ճամփում>,-պատմում են երիտասարդները:
Նրանք, ի տարբերություն տարեցների, ավելի լավատես են. Հավատում են, որ Հրազդանի երբեմնի հզոր արդյունաբերական գործարանները մի գեղեցիկ օր կվերաբացվեն, և իրենք էլ  ոչ թե կամաչեն իրենց կանգնած աշխատատեղի և կատարած աշխատանքի համար, այլև կունենան հարգանքի արժանի աշխատատեղ և արժանապատիվ աշխատանք:
 
Ինտերնետը խլում է ամենաթանկը` ժամանակը
21-րդ դարում որևէ մեկին  առանց համակարգչի անհնար է պատկերացնել: Եթե ավելի քան տասը տարի առաջ համակարգչին և ինտերնետին շատ քչերն էին տիրապետում, այն էլ նրանք, ովքեր մասնակցում էին հատուկ դասընթացների` մի քանի ամսով, ապա այժմ նույնիսկ մեկ տարեկան երեխան գիտի, որ համակարգիչն աշխատացնելու համար անհրաժեշտ է, օրինակ, մկնիկ կամ ստեղնաշար: Եվ այդ գործողությունն այնքան հմտորեն է կատարում, որ թվում է, թե համակարգիչը միշտ էլ գոյություն է ունեցել, ասենք,հեռուստացույցի կամ էլ հեռախոսի նման: Համակարգիչը համակարգիչ, բայց ինտերնետն այսօր գրեթե բոլորի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում:Ինձ` որպես լրագրողի, ինտերնետը նախ և առաջ գրավեց տեղեկատվությունն ավելի հեշտ, արագ և բազմակողմանի ստանալու հնարավորությամբ:Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նախկինում որևէ տեղեկություն ստանալու համար պիտի ժամերով թեքեի այս ու այն ալիքը, կարդայի շատ թերթեր ու գրքեր, համեմատեի դրանցում եղած փաստերն ու նոր միայն կառուցեի նյութը, իսկ հիմա այդ <զորեղ> մկնիկի մի թեթև շարժումով ցանկացած տեղեկություն ինձ հասանելի է դառնում առաջին ձեռքից: Ինտերնետի երկրորդ առավելությունն, ըստ ինձ, այն է, որ մենք`լրագրողներս, կարողանում ենք սոցիալական ցանցերի հնարավորությոններն օգտագործելով` մեր ասելիքը, մեր լուրը տարածել և, ինչու չէ, ստանալ արձագանքներ ու լուծումներ, որը լրագրողի ամենամեծ հաղթանակն է:Սակայն ինտերնետը, որքան էլ, որ օժտված է դրական շատ հատկանիշներով, մարդուց խլում է ամենաթանկը` ժամանակը, իսկ ժամանակի մեջ նաև կյանքի կարևորագույն  հաճույքներից մեկը` ընթերցանությունը,գրքին մոտ գտնվելու ցանկությունը, իսկ գրապահարանում շարքով-կարգով դասված  ու արևից խունացած գրքերը կարծես հրաժեշտի  մի նոր խոսք են ասում, երբ ամեն անգամ միացնում եմ համակարգչի կոճակը և նստում ինտերնետի առաջ:
 
ԻՆԳԱ ՀԱՅՐԻՅԱՆ, Հրազդան
 

Comments: